ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այդ ինչպե՞ս է «փոքր Հայաստանը» նեղը գցում «հսկա Թուրքիային»

Այդ ինչպե՞ս է «փոքր Հայաստանը» նեղը գցում «հսկա Թուրքիային»
18.04.2015 | 11:36

Թուրքական «Միլիյեթ» պարբերականի սյունակագիր Սամի Քոհենն անդրադարձել է Եվրախորհրդարանի Հայոց ցեղասպանության բանաձևին՝ նշելով, որ «իրավական տեսանկյունից կարևոր չլինելով հանդերձ՝ հոգեբանական մեծ ազդեցություն ունի»: Քոհենը կոչ է անում Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ, թե «ինչպես է «փոքր Հայաստանը» կարողանում «հսկա Թուրքիային» նեղ դրության մեջ դնել»: «Սպասվում էր, անակնկալ չեղավ: Վաղուց հայտնի էր, որ Եվրոպայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է պատրաստում, որն էլ ընդունվեց: Ձայների մեծ առավելությամբ ընդունված այս որոշումն Անկարայում մեծ շոկ առաջ չբերեց, բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակի որակեցին «անօրինական», «իրավական հիմք չունեցող» և այլն: Անգամ նախագահ Էրդողանը հայտարարեց, թե «մեր մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս նման որոշումները»,- գրում է թուրք հեղինակը և հավելում, որ «իրավական տեսանկյունից այս բանաձևն ուժ չունի, չի արգելակում ԵՄ անդամակցության Թուրքիայի քայլերը»: Բոլոր դեպքերում Թուրքիայի համար որոշումը կարող է ունենալ բացասական հոգեբանական ազդեցություն, ինչին գումարվում է ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագը, որի ժամանակ պապն արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառերը: «Մեզ, սակայն, անհրաժեշտ է հասկանալ, թե «փոքր Հայաստանն» ինչպե՞ս է «հսկա Թուրքիային» նեղ վիճակի մեջ գցել»,- հավելում է Քոհենը: Հեղինակն անդրադառնում է այն հարցին, թե բացի հայերի ջանքերից, ի՞նչ այլ պատճառներով է Թուրքիան միջազգային ասպարեզում խնդիրների բախվում:
«Թուրքիան վերջին շրջանում ներքին և արտաքին մարտահրավերների պատճառով իմիջի հետ կապված խնդիրների առաջ է կանգնած: Թուրքիան ամեն անգամ հայկական գրոհների դեմ օգտագործում էր ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հետ նեղ դաշնակցական կապերը, իսկ իր ռազմավարական կարևորությունը որպես հաղթաթուղթ էր կիրառում: Ինչպես պատկերավոր գրում է Financial Times-ը, Անկարայի ձեռքերում գտնվող «ռազմավարական խաղաքարտը» նախկին ազդեցությունը չունի, ինչը կապված է Արևմուտքում «վստահության հարցաքննության» հետ»,- իր հոդվածն այսպես է եզրափակում թուրք հեղինակը:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ